06 10 2021

Իշխանության վերընտրությունից հետո ՀՀ վճռաբեկ դատարանը դարձել է դատախազության ենթակա կառույց․ փաստաբան

Իշխանության վերընտրությունից հետո ՀՀ վճռաբեկ դատարանը դարձել է դատախազության ենթակա կառույց․ փաստաբան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անվտանգային սպառնալիքները չեն թողնում այլ խնդիրների ուշադրություն դարձնել, բայց արդարադատության համակարգը պետության հիմնասյուներից է և դրան չանդրադառնալ չեմ կարող։ 

Իշխանության վերընտրությունից հետո ՀՀ վճռաբեկ դատարանը դարձել է դատախազության ենթակա կառույց։ Ընտրություններից հետո, շուրջ երկու ամիսների ընթացքում, վարույթ է ընդունել պաշտպանական կողմի ներկայացրած 148 բողոքներից 8-ը, իսկ դատախազության ներկայացրած 63 բողոքներից 22-ը։

Նման պայմաններում իսպառ վերանում է առանց այն էլ սասանված հավատը արդարադատության, դատարանների անկախության, օբյեկտիվության և անաչառության նկատմամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ