02 10 2021

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորվել է․ Tert.am

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորվել է․ Tert.am

Tert.am-ի տեղեկություններով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորվել է։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացրել էին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ս.Գ-ն:

Նույն օրը վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ հանցավոր մեխանիզմում ներգրավված այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ