25 09 2021

Ոստիկանները «օրինական պահանջ» անվան տակ խախտում են քաղաքացիների իրավունքները. Ռուբեն Մելիքյան



Վիրավորանքը քրեականացնելու առումով կարծում եմ կհամաձայնեք, որ մենք ունենք հետընթաց և հակասահմանադրական իրավիճակ: Այս մասին Աժ-ում քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Ինչպես արդեն նշել էինք՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կազմակերպել են քննարկում հակասահմանադրական ակտերի թեմայով:

«Եռաբլուրը եռապատկած անձինք վերջերս գնացել էին Եռաբլուր, մի անձ, որը կանգնած էր մուտքի մոտ և չէր խոչընդոտում որևէ բանի, ոստիկանները մոտեցան և օրենքի պահանջ ներկայացնելով ստիպեցին հեռանալ, երբ կինը չցանկացավ ենթարկվել, բերման ենթարկեցին, ավելին նաև բռնություն կիրառեցին: Պետք է նաև սա նկատի ունենալ, որ ոստիկանները շատ հաճախ ներկայացնում են ձևական օրինական պահանջ»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ