23 09 2021

Ջհանգիրյանի կազմով ԲԴԽ-ն չի կարող օրինական դատարան լինել. Վարդևանյանը դիմել է ՍԴ․ «Փաստինֆո»

Ջհանգիրյանի կազմով ԲԴԽ-ն չի կարող օրինական դատարան լինել. Վարդևանյանը դիմել է ՍԴ․ «Փաստինֆո»

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը կվիճարկվի Սահմանադրական դատարանում։ Սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ համապատասխան դիմումն արդեն ներկայացվել է ՍԴ։

Պատգամավորի դիտարկմամբ՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամների վրա տարածվում են դատավոր անդամներին ներկայացվող պահանջները, որոնց շարքում է նաև տարիքային ցենզը, միևնույն ժամանակ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մեկ այլ՝ 86-րդ հոդվածով, որով սահմանվում է ԲԴԽ անդամների լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը, ըստ էության, նախատեսվում է նաև մի փոքր ավելի ընդհանուր ձևակերպում, բայց ուղղակիորեն չի նախատեսում հենց տարիքային ցենզը՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամի վերաբերյալ։ Այսինքն՝ թեև տարիքային ցենզի հանգամանքը բառացի գրված չէ, բայց, ըստ Վարդևանյանի, դա անուղղակի ենթադրում է։

Վարդևանյանի խոսքով՝ ուսումնասիրելու դեպքում դրույթը, կարծես թե, բավականին հստակ է և պետք է ենթադրի, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամը ևս չպետք է գերազանցի 65 տարեկան տարիքային շեմը, բայց քանի որ բառացիորեն գրված չէ, կարծես թե, այն տարընկալումների, տարաբնույթ մեկնաբանությունների առարկա է դարձել հենց նույն Գագիկ Ջհանգիրյանի ընտրության դեպքում։ 

Վարդևանյանը նշել է, որ վերլուծվել է Սահմանադրության համապատասխան հոդվածները, որոնք վերաբերում են ԲԴԽ կազմավորմանը և գործունեությանը, մասնավորապես, Սահմանադրության 174-րդ հոդվածում կրկին բառացիորեն նշված չէ, որ ԲԴԽ անդամներից դատավոր անդամները չեն կարող գերազանցել 65 տարեկան տարիքային շեմը, նույնը նշված չէ նաև ԲԴԽ ոչ դատավոր անդամների դեպքում, սակայն, ուսումնասիրելով ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու լիազորությունը, ունենում ենք իրավիճակ, որ դատավորներն անհավասար պայմաններում են հայտնվում՝ ցանկացած այլ ֆիզիկական անձից՝ նման իրավիճակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ