02 08 2021

Այնպիսի դատավորների են մակագրել, որոնք ուժեղ կամք երբևէ չեն դրսևորել․ Առուշանյանի փաստաբան



Մենք դատարանից հետաքրքրվեցինք, արդյոք հետաքրքվել է, թե ինչ սկզբունքով է հենց ինքը ընտրվել այս բողոքով նախագահող դատավոր, որին բավարար պատասխան դատարանը չտվեց։ Այս մասին դատրանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ պահանջում են դատավոր Մնացական Հարությունյանի ինքնաբացարկը։

Փաստաբանի խոսքով, դժվար թե պատահականության արդյունք լինի, որ Սյունիքի համայանքապետերի գործով բոլոր դատավորները մակագրվեն ձեռքով։

«Ունենք հետևյալ իրողությունը, Սյունիքի համայնքապետների գործերից առաջ Վերաքննիչ դատարանում ԱԱԾ-ն առգրավվում է սերվերը, որը հետագայում թույլ չի տալիս համակարգչով օբյեկտիվորեն մակագրություն իրականացվի։ Ինչու է միայն սյունեցիների գործը Վերաքննիչ մուտք լինելուց հետո, նման գործողություն կատարվում ԱԱԾ-ի կողմից»,- նշեց փաստաբանւը։

Փաստաբանը վստահ է, որ իրենց միջնորդությունը մերժվելու է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ