30 07 2021

Հինգ հազար զոհ ունենք, այս փաստը արդյո՞ք արժանի չէ, որ գործ հարուցվի․ Հակոբ Մարտիրոսյան



2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9 ընկած ժամանակահավածում ՀՀ քաղաքացի և վարչապետի պաշտոն զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը ուղղակի դիտավորությամբ կատարել է արարաքներ, որով օգնել Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի վերահսկողության ներքո վերադառանա ՀՀ ԶՈՒ-ի կողմից նախկին ազատագրված տարածքները՝ այդ թվում Հադրութը և Շուշին։ Այս մասին «Կենտրոնի» դատարանում ասաց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

Նշենք, որ փաստաբաններ Հակոբ Մարտիրոսյանը և Արծվիկ Մինասյանը հայց են ներկայացրել ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության: Նրանք պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով:

Մարտիրոսյանը դատարանում նշեց՝ Նիկոլ Փաշինյանը կատարել է առանձնապես ծանր հանցագործություն՝ պետական դավաճանություն։

«Ինչն է խանգարում վարույթն իրականացնող մարմնին նշված հոդվածներով քննություն կատարել, ինչո՞ւ գործ չի հարուցվում փաստի առթիվ, ամեն տեսակի հարցերով գործ է հարուցվում։ Վերջապես հինգ հազար զոհ ունենք, այս փաստը արդյոք արժանի չէ՞, որ գործ հարուցվի։ Եթե փստը չհաստատվի ես պատրաստ եմ հայցելու ներողամտություն պարոն վարչապետից»,- նշեց Մարտիրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ