10 07 2021

Այդ երկու առանձին ինստիտուտները՝ ՔՊ-ն և կառավարությունը միաձուլված, սերտաճած են․ Վարդևանյան



Այսօր ՍԴ-ում որպես երրորդ անձի ներկայացուցիչ հանդես է գալիս Արդարադատության նախարարը, որն առաջին հերթին նախարար է, հետո ՍԴ ներկայացուցիչ, նույնը վերաբերվում է տարածքային կառավարման հարցերին։ Այս մասին ՍԴ-ում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, ի պատասխան հարցադրմանը, թե սույն գործով որպես երրորդ անձ ներգրավված ՔՊ-ի և նրա ներկայացուցիչների դիրքորոշումը գնահատում եք, որպես կառավարության, վարչապետի կամ տարածքային կառավարման համապատասխան պատասխանատուի կողմից արված գործողության վերաբերյալ պարզաբանում, թե՞ համարում եք կուսակցության դիրքորոշում։

«Լիազորագրից հասկացա Նույն  անձը համ կուսակցությսան վարչության նախագահ է  նաև նախարար է։ Այդ երկու առանձին ինստիտուտները միաձուլված են, սերտաճած են »,- նշեց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ