17 06 2021

Այսօր ժամը 22:00-ին դատարանը կհրապարակի Փաշինյանի մասին որոշումը



ԿԸՀ-ի ներկայացուցիչը այսօր Վարչական դատարանում շարունակում էր պնդել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ողջ քարոզարշավին հնչեցրած բռնության կոչերին գնահատելու համար իրավական կարգավորումներ ԿԸՀ-ն չունի: Պատճառաբանում է, որ ԿԸՀ-ն քարոզչության բովանդակությունը չի գնահատում, և հետևաբար ստացվում է՝ արդարացված է Փաշինյանի աղմկահարույց ամեն մի արտահայտությանը հետևած հանձնաժողովի լռությունը, որը, ի դեպ, Զարթոնք կուսակցության առաջնորդ Արա Զոհրաբյանը համարում է կրավորական կեցվածք:
ՀՀ վարչական դատարանը, 5 դատավորի կազմով, այսօր քննության առավ «Զարթոնք» ազգային- քրիստոնեական կուսակցության դիմումը, առ այն, որ ԿԸՀ-ն պարտավորվի ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:
Ի դեպ, դատարանը որպես երրորդ անձ է ներգրավել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ մինչ այդ ԿԸՀ-ն մերժել էր «Զարթոնքի» նույնաբովանդակ դիմումը:
Հիշեցնենք․ այսօր ժամը 22։00-ին դատարանը կհրապարակի որոշումը, ըստ այդմ պարզ կդառնա՝ Նիկոլ Փաշինյանը՝ իր գլխավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուների հետ, դուրս կմղվի՞ ընտրական գործընթացից, թե՝ ոչ:


Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ