01 06 2021

Իշխանությունը ղժղժացող չպետք է լինի․ իշխանությունը չպետք է անընդհատ բորբոքի հասարակությանը․ Ռոբերտ Քոչարյան



Ես չեմ հիշում որևէ իշխանություն Հայստանում, որն այդպիսի արտահայտություններով, քայլերով, կոնկրետ գործողությամբ նման վերաբերմունք ցուցաբերած լիներ դատական իշխանության նկատմամբ։ Ռուսերեն ասեմ՝ власть не должна быть визгливой: Իշխանությունը ղժղժացող չպետք է լինի: Իշխանությունը չպետք է անընդհատ բորբոքի հասարակությանը։ Դա հիվանդություն է, որովհետև էլիտայից տարածվում է հասարակության տարբեր շերտերի վրա։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպման ժամանակ։

«Առաջին հերթին պետք է հանգիստ թողնել դատական իշխանությունը:

10 տարի նախագահ եմ եղել ու իրականում չեմ հիշում, որ ձայնս բարձրացրած լինեմ։ Առաջին հերթին դատական ոլորտին պետք է հանգիստ տալ։

Ով շատ է ղժժում, դրանով փորձում է կոմպենսացնել իր անընդունակությունը»,- ասաց Երկրորդ նախագահը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ