Իմ նախագահության տարիներին սահմանդրական բարեփոխումները հիմնականում ենթադրում էին նախագահի լիազորությունների վերաբաշխում։ Այս վերջին փոփոխություններով փորձել են բալանսավորել կառավարության և խորհրդարանի լիազորությունները։ Հիմա երկիրն անցել է կառավարման խորհրդարանական մոդելի։ Սակայն Հայաստանի ոչ մի նախագահ այնքան լիազորություն չի ունեցել, որքան այս վարչապետը։ Այս մասին ասել է ՀՀ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպման ժամանակ։
«Սա նորմալ երևույթ չէ, մի քիչ դժվար է լինելու հետ անցնել կիսանախագահականին։ Համարում եմ, որ խորհրդարանական մոդելում ևս կարելի է նման բալանսի հասնել։ Միշտ չէ, որ մոդելն է վատ, շատ անգամ մոդելի կիրառումն է բերում վատ հետևանքների։ Ինչո՞ւ է դժվար լինելու․ կուսակցությունները դիտում են խորհրդարանական համակարգը որպես կուսակցական համակարգի զարգացման նախապայման, թեկուզ մասնագետներն ասում են, որ խորհրդարանական կառավարման մոդելի արդյունավետ լինելու համար պետք է զարգացած կուսակցական համակարգ լինի»,- ասաց Երկրորդ նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը