27 02 2021

Բերման է ենթարկվել և ձերբակալվել Հակոբ Հովհաննիսյանը. փաստաբան

Բերման է ենթարկվել և ձերբակալվել Հակոբ Հովհաննիսյանը. փաստաբան

Քիչ առաջ իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանը՝ հասարակ մարդ, հայրենասեր անձնավորություն, ով ընդամենը մեկ օր առաջ գտնվել է Բաղրամյան պողոտայում՝ իրացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված խաղաղ հավաքներին մասնակցելու իր իրավունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

«Ըստ ոստիկանների՝ Հակոբը կասկածվում է փետրվարի 26-ին «իմքայլական» ինձ և ոստիկաններին անհայտ ինչ-որ պատգամավորի հայհոյելու մեջ։

Հիշյալ պատգամավորը հաղորդում է տվել Հակոբի դեմ։

Նշեմ, որ Հակոբի խնամքին է գտնվում 89-ամյա տարեց մայրը։

Մի խոսքով՝ թևակոխում ենք «ռեպրեսիաների» նոր փուլ»,- գրել է Գալստյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ