Ազգային ժողովում ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ կարծում եք, վնգստացող դատավորներ կա՞ն՝ Խաչատուրյանը պատասխանեց. «Չեմ ուզում քաղաքական կոնտեքստում ենթադրել: Այդ հարցը դուք տվել եք եւ ասվել է, որ կոնկրետ համատեքստում արված արտահայտություն էր, չեմ ուզում դրան պատասխանել, քաղաքական համատեքստում արված հայտարարություն էր»:
Նա ասաց, որ քաղաքական հայտարարություն չի ուզում մեկնաբանել, քանի որ գնում է մասնագիտական աշխատանք կատարելու:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը