21 01 2021

Իրավապահների մոտ ներքին համոզմունք է, որ ծառայում են ազգադավ իշխանությանը. Թաթուլ Պետրոսյան



Դատական նիստի ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանը ցույց տվեց իր համոզվածությունը, որ Շուշին հանձնել են և վիրավորված էր իրեն ուղղված մեղադրանքից: Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ հավելելով, թե Բաղդասարյանը համոզված է, որ ծառայում է դավաճանական իշխանություններին:

Նրա խոսքով՝ դրանում համոզված է ոչ միայն նա, այլ նաև շատ ուրիշ իրավապահներ:

Նա նշեց, որ դատական նիստի ժամանակ նման պահվածքն անթույլատրելի է, կողմերը պետք է զսպվածություն դրսևորեն:

«Այս միջադեպի հետ կապված Բաղդասարյանի դեմ պետք է հարուցվի կարգապահական վարույթ: Ի տարբերություն դատախազի էմոցիոնալ հայտարարության, Քոչարյանի ելույթը հավասարակշռված էր: Ինչ վերաբերում է Քոչարյանին և մյուսներին  մեղադրանքներ առաջադրելու որոշմանը, ապա այն, ըստ էության, հիմնված է քաղաքական հայտարարությունների, այլ ոչ թե փաստորի համադրության վրա, ինչն անթույլատրելի է: Բաղդասարյանի պահվածքը վկայում է այն մասին, որ Շուշին հանձնելու փաստը բոլորի համար ակնհայտ է, և երեկ Փաշինյանն իր հայտարարություններով, ըստ էության, քաղաքից ընդմիշտ հրաժարվեց»,- շեշտեց Պետրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ