21 01 2021

Եղել է միտում Խաչատուրովին վարկաբեկելու․ քաղաքագետը պարտավորվում է հերքել․ փաստաբան



Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին պարտավորեցրել է 1 ամսվա ընթացքում հերքել 2018 թ. հուլիսի 30-ին «Ա1+»-ին տված իր հարցազրույցում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ հնչեցրած արտահայտությունները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Անահիտ Սարգսյանը։

Փաստաբանը հայտնեց, որ դատական նիստերի ժամանակ Ստեփան Գրիգորյանը երբեք չի ներկայացել, իսկ փաստաբանի ներկայացրած հիմնավորումներն էլ եղել են անհիմն։

«Իսկ գումարային  պահանջը, մենք նաև 2 միլիոն դրամական փոխհատուցում էինք պահանջել, դատարանը մերժել է։ Փաստաբանի ծախսն է հիմանվորել։ Մենք դա կբողոքարկենք, դա ոչ թե Խաչատուրովին անհրաժեշտ է, այլ երբ մարդ վիրավորում, զրպարտում է, իրեն կարող ես ցավեցնել գումարի տեսքով, դա կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ»,- ասաց փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ