21 01 2021

«Իկրայի գործում» կա ամեն ինչ՝ բացի իրավաբանությունից. Ռուբեն Մելիքյան



Բնականաբար դատարանից ակնկալում ենք արդարադատություն, ինչպես ցանկացած այլ դատարանից, միաժամանակ մեզ համար շատ հետաքրքիր է այս դատավարությունը, որովհետև այս քրեական գործում կա ամեն ինչ, բացի իրավաբանությունից: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով «Իկրայի» գործին:

«Այս քրեական գործում կա ֆուտուրիզմ, նատյուրմորտ, արվեստի այլ ուղղություններ, պոստմոդեռնիզմ և այլն: Արվեստի գործ է, և մենք էլ կփորձենք որպես արվեստի գործ վերաբերվել դրան»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ