19 01 2021

Արթուր Դավթյանը դրսևորել է ենթակային բնորոշ վարքագիծ․ բացարկ՝ գլխավոր դատախազին



Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։

Նիստին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին` բացարկ հայտնել ՀՀ գլխավոր դատախազ, այս գործով մեղադրող Արթուր Դավթյանին։

Փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, թե տեղի է ունեցել իրադարձություն, որը բացառում է Արթուր Դավթյանի մեղադրողի կարգավիճակում մասնակցությունը սույն գործին։

«2020 թվականի նոյեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի ղեկավարներին ու ՀՀ գլխավոր դատախազին կանչել է կառավարության շենք՝ խորհրդակցության։Արթուր Դավթյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններն այնպիսին են, որ վարչապետը կարող է գլխավոր դատախազին հրավիրել իր մոտ ու քննարկման առարկա դարձնել կոնկրետ քրեական գործերի քննության ընթացքը։ Արթուր Դավթյանի այսպիսի փոխհարաբերությունները հակասում են «Դատախազության մասին ՀՀ օրենքի» մի շարք նորմերին»,-ասաց Ալումյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ