16 12 2020

Հիշատակված քրեգործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է․ հարցեր՝ գլխավոր դատախազին

Հիշատակված քրեգործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է․ հարցեր՝ գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանին

Բազմիցս հնեչացրած պահանջներին համապատասխան, Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանի անունով սույն թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել  հաղորդում հանցագործության մասին, որում մանրամասն տեղեկություններ են նշվել ՀՀ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց (այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի) կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանություն), 304 հոդվածով (վնասարարություն) և 306 հոդվածով (պետական գաղտնիքի հրապարակում) նախատեսված առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ։

27․11․2020թ․ պատասխանելով գրությանը գլխավոր դատախազությունը հայտնել է, որ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտնի հարցազրույցի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում և Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահում), ինչպես նաև նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարում): Պատասխան գրությամբ գլխավոր դատախազությունը նշել է նաև, որ իրականացվում է նախաքննություն, իսկ հանցագործության մասին հաղորդագրությամբ ներկայացված դեպքերով արդեն առկա են հարուցված քրեական գործեր: Տեղեկացրել եք, որ հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն և Ազգային անվտանության ծառայություն՝ իրավական գնահատական տալու համար:

Նկատի ունենալով հանգամանքը, որ վերը շարադրված և քրեական գործերով բարձրացվող հարցերը վերաբերում են Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգությանն ու կայունությանը, դրանք ունեն հանրային աննախադեպ լայն հնչեղություն և հետաքրքրվածություն, ինչպես նաև հաշվի առնելով իշխանությունների խոստումը՝ քրեական գործերով օբյեկտիվ և թափանցիկ նախաքննություն իրականացնելու վերաբերյալ, պահանջում ենք 1 օրյա ժամկետում պատասխանել հետևյալ հարցերին ․

1․ Հիշատակված քրեական գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է, թե՞ ոչ։ Եթե այո՝ ապա ինչ կարգավիճակով, իսկ եթե մինչ օրս չի հարցաքննվել՝ ապա ինչու՞։

2․ Մ․Հակոբյանի մատնանշած ձայնագրությունը քննության առարկա դարձել է, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ է պարզվել դրա արդյունքում, իսկ եթե ոչ, ապա ինչու՞։ 

  1. Արդյո՞ք առգրավվել և հետազոտվել է Մ․Հակոբյանի հիշատակած թիվ 00038 գաղտնի հրամանը, որով դադարեցվել է ՀՀ զինված ուժերի շարքերի լրահամալրումը, եթե ոչ, ապա ինչու՞։

4․ Պարզվել է արդյո՞ք, թե ովքեր են ներկա գտնվել զորքերի լրահամալրումը դադարեցնելու վերաբերյալ Ն․Փաշինյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը:

5․ Դարձել է արդյո՞ք քննության առարկա այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից ներկայացված՝ մարդկային և տեխնիկական ռեսուրսների սակավության պատճառով տագնապային կանխատեսումների, այնուամենայնին վարչապետ Փաշինյանը մի կողմից դադարեցնում էր զորքերի լրահամալրման գործընթաց, մյուս կողմից կոչ էր անում ձևավորել կամավորական ջոկատներ՝ կանոնավոր բանակից անցում կատարելով կամավորական պայքարի։ Ի՞նչ նպատակ է հետապնդել և ու՞մ շահերից է բխել թիվ 00038 հրամանը։

Ի գիտություն. նշված հարցերի պատասխանները չեն պարունակում նախաքննական գաղտնիք:

Հայրենիքի փրկության շարժում

15.12.2020թ.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ