11 08 2020

Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորը դատախազությունն ու  ՀՔԾ-ն են. Արամ Վարդևանյան



Ցանկացած երկրում փաստաբանները, ի վերջո, նաև մասնագիտական և աշխատանքային գործունեություն են իրականացնում, որի պայմաններում նաև օգտվում են բոլոր այն իրավունքներից, որոնք ունենում են ցանկացած մարդիկ, որոնք աշխատանք են իրականացնում, նաև արձակորդի իրավունքից: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը:

«Հետաքրքիր էր նաև, որ նախագահող տիկին Դանիբեկյանը ևս ընդգծեց, որ կարծես թե մենք շատ ենք նշում հենց իր արձակուրդի իրավունքը, որն իրացվել է, բայց մենք դա նշում ենք մի քանի պատճառով, որովհետև հենց մեր կողմից է ներկայացվում ցանկություն արձակուրդի, տեսնում ենք, թե ինչպիսի ըմբոստություն է նկատվում, բայց մյուս կողմից էլ, երբ մենք ունեիքն իրավիճակ, որ նույն դեկտեմբեր ամսին 4 դատական նիստ չունեցանք, որևէ մտահոգություն դա որևէ մեկի մոտ չէր առաջացնում»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ