04 08 2020

Իրավաբանությունը մաթեմատիկա չէ, բայց մի բան ակնհայտ է՝ խախտված իրավունքը պետք է վերականգնել․ Վարդևանյան



Չկա մոտեցում կամ չի կարող լինել մոտեցում, երբ իրավունքի խախտումը ճանաչվի և չունենա հետևանք: Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանակն թիմի անդամ Արամ Վարդևանյանը:

«Երբ դատախազները նշում էին, որ կասածի տակ չեն դնում կայացրած դատական ակտը եռաստիճան համակարգով հաստաված՝ առ այն, որ ապօրինի է եղել գույքի արգելքանը, ես ակնկալում էի, որ քննիչին այդ գործողությության կապակցությամբ իրավական գնահատական է տրվելու, քրհետապնդում է հարուցվելու, որովհետև պարզից էլ պարզ է՝ նույն դատական ակտերը, որոնք մենք խոսում ենք, վկայում են մի բանի մասին, որ գույքի արգելանքը դրվել է ոչ թե գույքի արգելանք դնելու համար, այլ՝ բացառապես հերթական պատժիչ գործողությունն իրականացնելու համար՝ կոպտորեն խախատելով օրեինքի պահանջը: Մենք ունենք մի պարզ իրավիճակ․ իրավունք է խախտվել, բնականաբար պետք է լինի իրավունքի վերականգնում: Իրավաբանությունը մաթեմատիկա չէ, բայց մի բան ակնհայտ է՝ խախտված իրավունքը պետք է վերականգնել»,- ասաց Վարդևանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ