29 07 2020

Չընդունված դիմորդները երկու հայց ներկայացրին դատարան



Միասնական քննություններում դրական ու բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդներից ու նրանց ծնողներից կազմված «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության փաստաբանական թիմն այսօր երկու հայցադիմում են մուտքագրել Վարչական դատարան։

Փաստաբանական թիմի ղեկավար  Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրեց․ «Մի հայցադիմումով  պահանջում ենք կառավարության որոշումը ճանաչել անվավեր, քանի որ այն եղել է ոչ իրավաչափ։ Երկրորդ հայցով պահանջում ենք արդեն անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր և ռեաբիլիտացնել նրանց»։

Փաստաբանի խոսքով, խախտված են բազմաթիվ ու տարբեր իրավունքներ, ինչի հետևանքով էլ իրենք կազմել ու դատարան են ներկայացրել ամեն դիմորդի համար առանձին պահանջ։ Խոսքը վերաբերում է մոտ 100 դիմորդի մասին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ