23 05 2020

«Հեծանիվի գործով», կալանավորված անձը հացադուլ է սկսել. Ռուբեն Մելիքյան

«Հեծանիվի գործով», կալանավորված անձը հացադուլ է սկսել. Ռուբեն Մելիքյան

Մտացածին մեղադրանքով (հանրությանը հայտնի է որպես «հեծանիվի գործ») կալանավորված անձը հացադուլ է սկսել. ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

«Հիշեցնեմ, որ Լանզարոտի կոնվենցիան վավերացնելու առթիվ Ազգային ժողովից բողոք արտահայտող քաղաքացու և քայլական պատգամավորներից մեկի միջև ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել, որը որակվել է բացարձակ ոչ վերաբերելի 316-րդ հոդվածով (դրանով տուժող կարող է լինել ոստիկանը, հարկային տեսուչը, այլ վարչարարը, սակայն երբեք ո՛չ պատգամավորը)։

Եվ ահա Արթուր Ալեքսանյանը շուրջ տասն օր է՝ ինչ կալանավորված է»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ