23 05 2020

Ընտանիքիս դեմ հարձակում կատարածները իշխանության հետ սերտ կապեր ունեն․ Տիգրան Աթանեսյան



Երկու օր է՝ իր ընտանքի նկատմամաբ ոտնձգություններ են իրականացվում։ Սկզբում կարծես թե կենցաղային վիճակ էր։ Ես ապրում եմ, Քանաքեռում, իմ տանը կպած գտնվում է Քանաքեռի հին կինթատրոնը, հիմա ձայնագրման ստուդիա է։ Այն ունի խաղահրապարակ, երեխաները գնում են, խաղում են։ Տիրոջ որդին՝ 40 տարեկան պահանջում է, որ իմ երեխաները չպետք է այդտեղ խաղան։ Ասել է՝ էդ փաստաբանը սաղիս կյանքը կերավ։ Այս մաիսն լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը

«Ես այդ անձի հետ որևէ հարաբերություն չունեմ, չեմ ճանաչում։ Երկրորդ օրը, իմ տան ու ստուդիայի միջև ճաղավանդակ կա, որոշում են պատնեշով փակել։ Դե փակում են, իրենց խնդիրն է։ Կինս զանգում է՝ ասում եմ, ոչ մի բան մի արա։ Հասկանում եմ, որ սադրանք է։ Տեսնելով, որ այս դեպքում էլ ռեակցիա չկա, երեխայիս, որ առաջին հարկի պատուհանից նայում է, հայհոյում են ամենավերջին, ստոր, սեռական բնույթի հայհոյանքներով, յոթ տարեկան տղայիս»,- ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ