21 05 2020

Հունիսի 23-ին կլինի «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով առաջին դատական նիստը

Հունիսի 23-ին կլինի «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով առաջին դատական նիստը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Գործը քննելու է դատավոր Տիգրան Գրիգորյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտության համար:

Հայցի պատճառը քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են առ այն, որ 2,4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը եւ այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ