09 04 2020

Աննա Դանիբեկյանը ապրիլի 17-ին, հնարավոր է, ներկայանա աշխատանքի

Աննա Դանիբեկյանը ապրիլի 17-ին, հնարավոր է, ներկայանա աշխատանքի

Հնարավոր է՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը ապրիլի 17-ին ներկայանա աշխատանքի:

Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը՝ նշելով, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է. «Եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ