09 04 2020

Դանիբեկյանը չի ներկայանում դատական նիստերին քթի պլաստիկ վիրահատության պատճառով․ Մանթաշյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը չի ներկայանում դատական նիստերին, քանի որ քթի պլաստիկ վիրահատություն է իրականացրել։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։

Մանթաշյանն ընթերցեց նամակ, որը ստացել է ՀԿ-ի էլեկտրոնային փոստին արտերկրում ապրող ՀՀ քաղաքացուց, ով նշել է, որ ունի հավաստի ապացույցներ Դանիբեկյանի վիրահատության վերաբերյալ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ