31 01 2020

Իշխանությունը կարծում է՝ լինելու է ՀՀ վերջին իշխանությունը․ Արսեն Բաբայան

Իշխանությունը կարծում է՝ լինելու է ՀՀ վերջին իշխանությունը․ Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Երբ Վահե Գրիգորյանի թեկնածությունն ԱԺ-ն երկրորդ անգամ քննարկեց ու հաստատեց, պնդում էի, որ դա չի կարելի թույլ տալ, քանի որ դրանով սկիզբ է դրվում Սահմանադրությունն ու օրենքները յուրովի և անգրագետ մեկնաբանման:

Տարբեր լրատվամիջոցների հետ հարցազրույցներում, հրապարակային տարբեր բանավեճերում պնդում էի, որ սա կդառնա նախադեպ և այդուհետ պետական մարմինները կսկսեն ցանկացած իրավական նորմ մեկնաբանել իրենց քմահաճույքով:

Անհանգստություն էի հայտնում, որ մեծ վտանգի առաջ ենք կանգնելու:

Ինչպես բազմաթիվ այլ պնդումներս, այնպես էլ այս պնդումը, այսօր իրականություն է:

Քաղաքական իշխանությունն այսօր նույնիսկ Սահմանադրությունը փորձում է փոխել միայն մեկ խմբակցության կազմով՝ Սահմանադրությունը հակապետական մեկնաբանման ճանապարհով:

Գործող քաղաքական իշխանությունը, ցավոք, ամբողջությամբ կտրվել է իրականությունից և կարծում է, թե լինելու է Հայաստանի Հանրապետության վերջին ընտրված իշխանությունը:

Հայաստանի Հանրապետությունը միապետություն երբեք չի դառնալու, իսկ գործող իշխանությունը ծանր պատասխանատվությունից չի խուսափելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ