03 12 2019

Մարտի 1-ի գործով դատական նիստը կշարունակվի հաջորդ տարի

Մարտի 1-ի գործով դատական նիստը կշարունակվի հաջորդ տարի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսներ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված հետաձգվեց։

Դատական նիստը կշարունակվի հաջորդ տարի՝ 2020 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 13։00։

Նշենք, որ նիստի ընթացքում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօրվա դատական նիստին միջնորդություն ներկայացրեց՝ Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև գործի վարույթը կարճելու վերաբերյալ։

Միջնորդության քննարկումը կշարունակվի հաջորդ դատական նիստին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ