27 09 2019

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։  Այս մասին տեղեկացնում է 2-րդ նախագահի փաստաբանական խումբը։

«Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը երկու անգամ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել, որոնք պաշտպանները սահմանված ժամկետում իրավունք ունեին բողոքարկել Վճռաբեկ դատարանում։ Սակայն օրերս հայտնի է դարձել, որ Վճռաբեկ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների դիմումները վարույթ ընդունել, դրանով, ըստ էության, զրկելով նրանց որոշումը բողոքարկելու հնարավորությունից։

Բողոքները վարույթ չընդունելը նշանակում է անձին զրկել է իր դեմ կայացված կալանավորման որոշման իրավաչափությունը բողոքարկելու հնարավորությունից։

Վճռաբեկ դատարանը իր պրակտիկայում երբեք չի անդրադարձել այս հարցին և դիմումները նույն վարույթ ընդունելը մերժելիս՝ չի դիտարկել այս հարցը։ Նկատենք, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը նույնպես ուղղակի լուծում չի տալիս այս հարցին, թեև  և՛ ՀՀ Սահմանադրությունը, և՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ և ՍԴ որոշումները դա երաշխավորում են։ 

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը»,– նշվում է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ