14 08 2019

ՄԻՊ-ին բողոքել են հարկային և մաքսային մարմինների աշխատանքից

ՄԻՊ-ին բողոքել են հարկային և մաքսային մարմինների աշխատանքից

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Բողոքների համաձայն՝ հաճախ դիմում-բողոք ներկայացրած անձը տեղեկացված չի լինում իր բողոքի վերաբերյալ կայացված որոշման բովանդակությանը, ինչն առաջացնում է բողոքը բավարարված լինելու ակնկալիք։ Մինչդեռ, հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից, իսկ դիմում-բողոք բերած անձին այն տրամադրվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում։

Պատշաճ վարչարարության իրավունքի և որոշակիության սկզբունքի երաշխավորման նպատակով Պաշտպանի կողմից առաջարկվել է բողոքարկման հանձնաժողովում հարուցված վարչական վարույթի եզրափակիչ փուլում նաև նախատեսել կայացրած որոշման հրապարակման փուլ և սահմանել, որ բողոքարկման հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Բացի այդ, բողոքարկման հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության բարձրացման նպատակով, առաջարկվել է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի նիստերի առցանց հեռարձակման օրինակով սահմանել նաև գանգատարկման հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակման պահանջ, ինչի արդյունքում կբարձրանա հանձնաժողովի ընդունած որոշումների օբյեկտիվության և անաչառության մակարդակը, և, դրանով պայմանավորված, նաև հանրության մեջ կամրապնդվի մինչդատական գանգատարկման ինստիտուտի նկատմամբ վստահությունը: Բացառություն կարող է սահմանվել այն դեպքերի համար, երբ դիմում-բողոք բերած անձը հրաժարվում է նշված հնարավորությունից։

Բողոքարկման հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակման դեպքում կբարձրանա հանձնաժողովի ընդունած որոշումների օբյեկտիվության և անաչառության մակարդակը, և, դրանով պայմանավորված, նաև հանրության մեջ կամրապնդվի մինչդատական գանգատարկման ինստիտուտի նկատմամբ վստահությունը: Բացառություն կարող է սահմանվել այն դեպքերի համար, երբ դիմում-բողոք բերած անձը հրաժարվում է նշված հնարավորությունից։ Առաջարկություններն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե։

Պաշտպանին բողոքներ են հասցեագրվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ․ առաջարկներ են ուղարկվել ՊԵԿ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ