20 07 2019

Ասվում է՝ չհամարձակվեք ընդունել Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշում. փաստաբան



«Կասկած չկա, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվելիքը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Դեռ փետրվար ամսին այդ գործի հարուցումը մերժվել էր: Էդ ինչ պատահեց, ինչ հանգամանքներ առաջ եկան, որ այն բանից հետո, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նկատեց նաև, որ քրեական հետապնդումը և համակարգչի առգրավումը սկսվեց այն բանից հետո, երբ փաստաբանական խումբը Դավիթ Գրիգորյանին էր ներկայացրել գործի նյութերը, որպեսզի վերջինս վարույթ ընդուներ գրավի դիմաց խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիմումը:

Բացի այդ, որպեսզի ՀՔԾ-ն կարողանար խուզարկել դատավորի աշխատասենյակը, ապա պետք է ունենար ԲԴԽ-ի թույլտվությունը, իսկ դատելով ՀՔԾ հաղորդագրությունից՝ նման թույլտվություն առկա չի եղել:

Փաստաբանի դիտարկմամբ՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կատարվողը բաց մեսիջ է նաև մյուս դատավորներին:

«Բաց տեքստով ասվում է՝ չհամարձակվեք ընդունել Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշում, այլապես կհայտնվեք Դավիթ Գրիգորյանի վիճակում»,- նկատեց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ