ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Թաթոյանը, սակայն խուսափեց մանրամասներ հաղորդել:
«Ես մի քանի օր առաջ այցելել եմ նրան՝ հաշվի առնելով պաշտպանական կողմի մտահոգությունները: Իմ խնդիրը հիմա պահման պայմանների հետ կապված հարցերն են: Ինչ վերաբերում է գործի դատաքննությանն առնչվող հարցերին, ես տեղեկացվել եմ, որ իրավունք չունեմ միջամտել այս գործի վարույթին կամ գնահատականներ տալ»,- ընդգծեց Արման Թաթոյանը:
Yerevan.Today-ի այն հարցին, թե դատարանը երկար ժամանակ է արդեն չի արձագանքում երկրորդ նախագահի փաստաբանների կողմից գրավի դիմաց կալանքի փոփոխման միջնորդությանը, այստեղ արդյոք մարդու իրավունքների խախտման տարրեր չկան, Թաթոյանը նշեց, որ մտահոգություններին տեղյակ է, բայց դրանց վերաբերյալ չի կարող կոնկրետ դիրքորոշում հայտնել, քանի որ դրանցից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով կոնկրետ դատավորի լիազորություններին:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը