04 07 2019

Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Այս մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը. «ՍԴ-ի դատավորների հավաքական դիրքորոշումը դուք տեսել եք այդ հայտարարության տեքստում»,- ասաց նա:

Հարցին էլ՝ ինչպե՞ս է տեսնում ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը, Թովմասյանն ասաց, որ խնդիր չի տեսնում, և եթե խնդիր չի տեսնում, ապա լուծման մասին չի կարող խոսել:

Հարցին՝ ինչպես է աշխատում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, նա պատասխանեց. «Աշխատում ենք հանգիստ, քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի մասնակցում»:

Անդրադառնալով հարցին՝ Հրայր Թովմասյանը ՍԴ դատավո՞ր է, թե՞ անդամ, նա նշեց՝ ՍԴ նախագահ է:

Ըստ նրա՝ «ՍԴ անդամ» և «դատավոր» հասկացությունների միջև տարբերություն չկա: Թովմասյանը նաև նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ