20 06 2019

Հայաստանում արդարադատությունը հեռու է եվրոպական հիմնարար սկզբունքներից. Սևակ Թորոսյան. NEWS.am

Հայաստանում արդարադատությունը հեռու է եվրոպական հիմնարար սկզբունքներից. Սևակ Թորոսյան. NEWS.am

NEWS.am-ը գրում է. «Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատավարությունում օրեցօր հայտնաբերում ենք, թե որքան հեռու է հայկական արդարադատությունը եվրոպական հիմնարար սկզբունքներից, որոնցից է անմեղության կանխավարկածը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է միջազգային ֆինանսաքաղաքական քրեական գործերով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը։

«Նորմալ ժողովրդավարական պետություններում երբ դատավորին ասվում է՝ սխալներ մի կատարիր, դա առաջին հերթին նշանակում է ազատություն։ Հայաստանում դա նշանակում է բանտ նստեցնել: Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատավարությունում օրեցօր բացահայտում ենք, թե որքան հեռու է հայկական արդարադատությունը եվրոպական հիմնարար սկզբունքներից, որոնցից է անմեղության կանխավարկածը։ Դատավորը, որը կիրականացնի այդ սկզբունքները Հայաստանում, կմտնի պատմության մեջ»,- ասել է փաստաբանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ