14  06  2019

Դատախազը և ՀՀ նախկին նախագահը նույն մակարդակի վրա չեն կարող լինել. Հայկ Ալումյան



«Առաջին դեպքը չէ, որ Ռոբերտ Քոչարյանը այլ մուտքով է դատարան մտնում: Նա միշտ, երբ եղել է ազատության մեջ, և ինքն է եկել դատարանի դահլիճ, եկել է այն ճանապարհով, որ ճանապարհով անհրաժեշտ է համարել իր անվտանգությունը: ՀՀ երկրորդ նախագահը այն պաշտոնատար անձանցից մեկն է, որի վրա տարածվում է օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում նաև՝ ինչպես պետք է կազմակերպվի նրա անվտանգությունը, ինչպես պետք է մուտք գործի կամ դուրս գա»,- Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը:

Պաշտպանը նաև նշեց, որ նախկինում դատախազն էլ է այլ մուտքով մտել դատարան. «Դատախազն ու Հայաստանի Հանարպետության նախկին նախագահը նույն մակարդակի վրա չեն կարող լինել: Նույն կանոնները չեն տարածվում դատախազի վրա, որոնք որ տարածվում է նախկին նախագահի վրա»:

Ալումյանը հավելեց, որ դատախազության այն մտավախությունները, թե Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճ է մտնում այն նույն դռնից ինչ դատավորը՝ տեղին չեն:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ