ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը 5-րդ ալիքի եթերում անդրադարձել է մարտի մեկի գործով զարգացումներին, այդ թվում՝ Սահմանադրական դատարան դիմելուն և դատախազության բողոքին, նաև դատական համակարգին և նրա նկատմամբ գործադրվող ճնշումներին։
«Այո, Հայաստանում կան դատավորներ, ովքեր ոչ միայն գործող վարչապետի այլև նախորդ իշխանության ասածները ևս չեն արել, նրանք այն դատավորներն են ովքեր նախորդ իշխանության անօրինական հրահանգներին չեն ենթարկվել և ներկայումս էլ չեն ենթարկվի:
Այն դատավորը, ով համարձակվում է գործադիրի պատվերները չկատարել՝ նա հենց այն դատավորն է, ով կոռուպցիայի մեջ չկա, իսկ ով կոռուպցիայի մեջ է թաթախված, հենց նրա վրան են ճնշում գործադրում»,-նշել է Հայկ Ալումյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը