ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջամտեց, ինչից հետո փաստաբան Հայկ Ալումյանը դիմեց դատարանին. «Հարգելի դատարան, այս կարգը արդեն բոլոր հնարավոր խախտումներից դուրս է գալիս, այն, որ դուք թույլ եք տալիս դատախազությանը ցանկացած պահի մեզ ընդհատել, դուք դրա իրավունքը չունեք: Դատավարությունը վարեք այնպես, որ մենք ստիպված չլինենք վերականգել դատավարության կարգը»:
Գլխավոր դատախազը կոչ արեց առանց հուզական արտահայտություններրի ներկայացնել դիրքորոշումը, ինչին ի պատասխան նախագահ Քոչարյանն ասաց. «Ինչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես»:
Դատավորի արձագանքին ի պատասխան էլ ասաց. «Ինչ ուզեմ գործի վերաբերյալ ասելու եմ, կարո՞ղ է ինձ պաշտպանվելու իրավունքից էլ զրկեք»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը