12 04 2019

Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ թոռնիկին արգելել են տեսակցել․ Քոչարյանի փաստաբան



«Ե՛վ մեղադրողները, և՛ պաշտպանները գիտեին, թե ինչ որոշում է կայացնելու դատարանը, դրա համար էլ չեն գնացել դատարան»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ապրիլի 12-ին ընդհանուր իրավասությունների դատարանում Ռոբերտ Քոչարյանի մասին որոշումը հրապարակելիս փաստաբանները ներկա չէին:

Հարցին, թե ինչու են դիմում դատարան, եթե չեն գնալու որոշման հրապարակմանը, փաստաբանը նկատեց. «Ամեն ինչ անում ենք, ինչ մեզանից կախված է, բայց եթե պետք է գնանք լսենք այն, ինչը նույնն է, որ երաժիշտը գնա նստի դահլիճում և ամբողջությամբ ֆալշ նվագող երաժշտի լսի։ Ինքը կարող է իր երաժշտական լսողությունը վնասել: Դրա համար մենք չենք ուզում ներկա գտնվել այդ խայտառակ որոշումների հրապարակմանը»:

Անդրադառանալով ՀՀ երկրորդ նախագահի 2.5-ամյա թոռնիկին տեսակցության արգելքին, Ալումյանը նշեց. «Ապրիլի 3-ին  Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել տեսակցել թոռնիկին: Հետագայում՝ ապրիլի 4-ին ՀՔԾ քննիչը ասել է, որ պատրաստ է թույլատրել տեսակցությունը: Մինչ այդ արգելել են թոռնիկին տեսակցել»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ