12  04  2019

Ոչ ոք չի կարող ասել, որ երկրորդ նախագահն ազատության մեջ քննությանը կխոչնդոտի․ փաստաբան



«Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշումից հետո ինքն է գնացել ԱԱԾ-ի մոտ, ժամ ու կես քննիչին է սպասել, որ քննիչը գա, իրեն կալանավորի: Այդ մարդուն չի կարելի ասել, որ նա կարող է թաքնվել քննությունից»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

«Ռոբերտ Քոչարյանն իր կյանքով ապացուցել է, որ ինքը թաքնվողը չի և փաստ է՝ ինքը շատ-շատ ավելի ծանր իրավիճակներում է եղել, ու հենց այն բանի շնորհիվ, որ ինքը թաքնվողներից չէ, մենք շատ-շատ հաղթանակներ ենք արձանագրել»,- հավելեց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ