13 02 2019

Վահագն Հարությունյանին կալանավորած դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել. News.am

Վահագն Հարությունյանին կալանավորած դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել. News.am

«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրած դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Պաշտպան Միհրան Պողոսյանի պնդմամբ՝ դատարանի կազմից իր հետ չեն փորձել կապ հաստատել, ինքը պատշաճ ծանուցված չի եղել նիստի օրվա և ժամի վերաբերյալ:

2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց։

Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ