04 05 2015

Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը

Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը

Մայիսի 4-ին ոստիկանություն բերման է ենթարկվել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար Գոհար Ենոքյանը։ Նա ձերբակալվել է: ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքերով, Ենոքյանին տեղափոխել են Ձերբակալվածների պահման վայր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշենք, որ Գոհար Ենոքյանը 1997-2007թթ. Եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, 2007-2012թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով: ԲՀԿ անդամ է, եղել է կուսակցության՝ կանանց խորհրդի նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ