11 01 2019

Միջնորդել են երկարաձգել Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Միջնորդել են երկարաձգել Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Տեղեկությունը հաստատել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՀՔԾ քննիչին միջնորդություն է ներկայացվել՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Ըստ պաշտպանական կողմի՝ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝  հաշվի առնելով, որ նրա նկատմամբ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ