08 01 2019

Երկրորդ նախագահը նպատակահարմար չի համարում նիստին ներկայանալը․ Հայկ Ալումյան․ «Ազատություն»

Երկրորդ նախագահը նպատակահարմար չի համարում նիստին ներկայանալը․ Հայկ Ալումյան․ «Ազատություն»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ հունվարի 9-ին նախկին նախագահը ներկա չի լինելու իր գործով դատական նիստին:

«Երկրորդ նախագահը նպատակահարմար չի համարում նիստին ներկայանալը», - ասել է Ալումյանը:

Հիշեցնենք, որ դատարանը մինչև հունվարի 9-ը հետաձգել էր Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ