25 07 2024

Եթե մեղադրանքը կառուցված է այս տեսագրության հիման վրա, ուրեմն ես ավելացնելու ոչինչ չունեմ․ Էրիկ Ալեքսանյան 



Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը, որի ժամանակ հետազոտվում են նախաքննական մարմնի ներկայացրած ապացույցները, մասնավորապես տեսագրությունները։ Մինչդեռ, ըստ պաշտպանական կողմի, այդ տեսանյութերն իրականում փաստում են ոստիկանների գործողությունների անօրինականությունն ու այն, որ ներկայացված մեղադրանքն անհիմն է։

Ըստ նախաքննական մարմնի՝ Լևոն Քոչարյանը ներկայացված տեսանյութերում խոչընդոտել է ոստիկանների օրինական գործողությունները, այն է՝ քաղաքացիների բերման ենթարկելուն, իսկ տեսանյութերում երևում էր, որ ոստիկանները որևէ օրինական պահանջ չեն ներկայացրել քաղաքացիներին, այլ մոտեցել են տարբեր անձանց, պարանոցից բռնել ու մի կողմ տարել

«Առանց որևէ բան ասելու՝ վերցնում է քաղաքացու պարանոցից ու շպրտում, բա սա բերման ենթարկելու գործընթա՞ց է»,- դատարանում հայտարարեց  փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։




 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ