Այսօր՝ հուլիսի 25-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստի ընթացքում դատարանի դահլիճում հետազոտվեցին ապացույցները՝ մասնավորապես տեսանյութեր։
Լևոն Քոչարյանը դատարանի դահլիճում հայտարարեց․
«Տեսանյութում հստակ երևում է, որ ոչ մի օրինական պահանջ չի եղել։ Ինձ մոտ հարց է առաջանում, որովհետև հանրային մեղադրողը պարտավոր է ոչ միայն ապացույցները հետազոտելիս զուտ հիմնվել մեղադրանք ապացուցող հանգամանքների վրա, հակառակը նաև արդարացնող բաներին։ Կա ցուցմունք ոստիկանի կողմից, որ մեքենայի վարորդը բարձրախոսով օրինական պահանջ է ներկայացրել։ Լավ, դատախազները կարդում են դա, հետո իրենց մոտ հարց չի՞ առաջանում, տեսանյութը հետազոտելիս փորձեն ես մարդու ցուցմունքը տեսնեն իրականում եղել ա, թե՞ չէ, քանի որ մենք ասում ենք չի եղել նման բան»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը