Հայաստանը հույս ունի, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արագ կարձագանքի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցով դիմումին։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Դատարանից պահանջել ենք կոնվենցիայի հիման վրա երաշխավորել պարոն Վարդանյանի իրավունքները, առաջնայինը` կյանքի իրավունք և խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի արգելք»,– ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը