16 09 2023

Աննա Վարդապետյանը 7 կադրային փոփոխություն է արել

Աննա Վարդապետյանը 7 կադրային փոփոխություն է արել

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոփոխություններ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝

  • Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:
  • Վիլլի Կալաչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
  • Լեռնիկ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ից:
  • Հայկ Մանասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Խորեն Մեջլումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ից:
  • Գագիկ Այվազյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Բաղդասարյանը 2023 թվականի հոկտեմբերի 2-ից փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ