25 04 2017

Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի Հայաստան

Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի Հայաստան

ՌԴ-ում 6.9 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի Հայաստան: Տեղափոխումը ձգձգվում էր, քանի որ Հարությունյանին ներկայացված էր 18 մլն ռուբլու փոխհատուցման պահանջ: Գումարն այժմ փոխանցվել է:

Ըստ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի, ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ:

Իսկ թե երբ տեղի կունենա փոխանցումը, հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 6 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտվել 2013 թվականի հուլիսի 13‐ին իր «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում մարդատար ավտոբուսի բախվելու համար, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ