08 11 2022

Կան դատավորներ, որոնք հայցերն անհիմն հետ են վերադարձնում. Դիանա Գրիգորյան



Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենում քննարկում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով:   Քննարկման ժամանակ փաստաբան Դիանա Գրիգորյանը նշեց․ «Իրականում դատարանների ծանրաբեռնվածությունը դատական համակարգը մատնել է կոլապսի։  Ուշացած արդարադատությունը հավասարազոր է մերժված արդրադատության» ։  Փաստաբանի խոսքով  նաև կան դատավորներ, որոնք հայցերն անհիմն հետ են վերադարձնում։

Մանրամասն՝ տեսանյութւոմ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ