08 11 2022

Տնտեսվարողները, որ գալիս են ներդրումներ անելու, կմկմում եմ, երբ հարցնում են արդարադատութան պրոցեսի որակից․ Արսեն Սարդարյան



 Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենում քննարկում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով:  Քննարկման ժամանակ նախկին դատավոր, իսկ ներկայում փաստաբան Արսեն Սարդարյանը մի քանի ասպեկտով ներկայացրեց դատաիրավական խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները․  «Մենք այսօր տնտեսական առուով ունենք բավականին հետաքրքիր վիճակ երկրում ,բայց նույն տնտեսվարողները, որ գալիս են այստեղ ներդրումներ անելու,  կմկմում եմ,  երբ հարցնում են արդարադատութան պրոցեսի որակից»,-ասաց Արսեն Սարդարյանը։

 Շարունակելով խոսքը նա ընդգծեց․ «Բարձր գնահատելով դատավորների արդարադատությունը, ցանկանում եմ ասել, որ գործը, երբ  մակագրվում է որևէ դատավորի, արդեն անունը լսելիս կարծես թե հասկանում ենք՝ արդարադատությունը որակյալ է լինելու, թե՝  ոչ։  Այո, կան դատավորներ, որոնք այսքան պրոբլեմների մեջ, կտրվելով ամեն ինչից արդադատություն են իրականացնում և որակ են տալիս։ Բայց մենք ունենք դատավորներ, որոնք չարաշահելով այս իրավիճակը՝ ծանրաբեռնվածության անվան տակ ուղղակի չեն աշխատում կամ աշխատում են միայն իրենց հետաքրքրող գործերով»,-ասաց Արսեն  Սարդարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ