11 10 2022

«Ինձ հայտնի չի դեպք, որ երդում չտված զինվորին, տանեն կռվի». Հրամանատարի պատասխանը հունից հանեց ծնողներին



Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով դատական նիստը ։

Նիստը անցնում է լարված մթնոլորտում, ներսում են նաև զոհված զինծառայողների հարազատներից:

Հրամանատրի հործը վկաների հարցաքննության փուլում է: Գործով վկա, իշխանյանի գործընկեր Կարեն Առուստամյանը դատարանին պատմեց, որ 10-ին հակառակորդը դիվերսիոն խմբերի ուժերով սկզբից ներթափանցում է իրականացրել Հադրութ, Նորաշեն ուղղություններով։ Եղել են դիվերսիոն խմբեր, որոնք հագած են եղել հայկական համազգեստներ և խոսել են հայերեն։ 

«Ամսի 10-ին ստորաբաժանումները կրելով կորուստներ՝ նահանջել են։ Որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ Իշխան Վահանյանը վիրավորում է ստացել, թողել է տեղանքն ու հայտնվել հոսպիտալում»։

Հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեց՝ եթե զինվորական  երդում զինծառայողը չի տվել, նման պայմաններում կարող են նրան տանել նաև մարտական գործողությունների

5-րդ գումարտակի զինծառայողները զինվորական երդում դեռևս տված չեն եղել ինձ հայտնի չի նման դեպք:

Այս մտքից հետո ծնողները զայրացան արձագանքելով՝ «սուտ է խոսում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ